Կլինցովի շրջանում թեթեւ շարժիչով ուկրաինական ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Բրյանսկի շրջանի ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ինքնաթիռը չպարզված պատճառներով վթարի է ենթարկվել Բուտովսկ բնակավայրի շրջանում»,-ասվում է հրապարակման մեջ: 

Ռուս սահմանապահները ձերբակալել են օդաչուին, որը փորձել է թաքնվել Ուկրաինայի տարածքում:

Հատուկ ծառայությունը քննություն է սկսել պետական սահմանը խախտողի նկատմամբ։