Ընթացիկ տարվա արդյունքներով համաշխարհային տնտեսության համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանա առնվազն 3 տոկոսով։ Դանդաղեցման վրա կազդեն մի քանի առանցքային գործոններ, այդ թվում՝ Ուկրաինայում շարունակվող հակամարտության բացասական հետեւանքները։ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիեւայի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Ընդ որում, անցյալ տարվա արդյունքներով համաշխարհային տնտեսությունը հասցրել է գրեթե կրկնակի դանդաղել՝ 6,1 տոկոսից հասնելով 3,4 տոկոսի։ Այդ միտումը կշարունակվի նաեւ ընթացիկ տարում, պարզաբանել է նա։

«2023 թվականին համաշխարհային տնտեսության աճը կկազմի առնվազն 3 տոկոս։ Միեւնույն ժամանակ Հնդկաստանին եւ Չինաստանին բաժին կհասնի համաշխարհային տնտեսության աճի կեսը»,-եզրափակել է Գեորգիեւան։