Երկրորդ աշխարհամարտին հետևած Նյուրնբերգյան դատավարության վերջին ողջ մնացած դատախազ Բեն Ֆերենցը վախճանվել է 103 տարեկանում, հաղորդում է BBC-ն։ 

Ֆերենցն ընդամենը 27 տարեկան էր, երբ հասավ ռազմական  և մարդկության դեմ հանցագործություններ իրականացրած նացիստական սպաների դատապարտմանը։

Ավելի ուշ նա հանդես եկավ ռազմական հանցագործների հետապնդման  միջազգային դատարան ստեղծելու օգտին, և այդ նպատակը իրականացվեց 2002 թվականին։

Ֆերենցը մահացավ քնի մեջ ուրբաթ երեկոյան ամերիկյան Ֆլորիդա նահանգի Բոյնթոն-Բիչ քաղաքի ծերանոցում։

 Ֆերենցն ունի մեկ որդի, երեք  դուստր։ Նրա կինը մահացել է 2019 թվականին։