Ղազախստանը մինչեւ 2024 թվականի վերջ արգելք է սահմանել հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) սահմաններից դուրս նավթամթերքի առանձին տեսակների արտահանման համար, էներգետիկայի նախարարության համապատասխան հրամանը հրապարակվել է երկրի նորմատիվ իրավական ակտերի տեղեկատվական եւ իրավական համակարգում։
«Մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը արգելք սահմանել Ղազախստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս նավթամթերքի առանձին տեսակների արտահանման համար»,- ասվում է փաստաթղթում։
Արտահանման համար արգելված կամ սահմանափակված նավթամթերքների ցանկը ներառում է թեթեւ թորվածքներ, ավիակերոսին եւ դիզելային վառելիք, գազի յուղեր, տոլուոլ ու նավթային բիտում:





























