Հայաստանում թմրանյութ օգտագործողների թվի աճ է նկատվում։ Այս մասին ապրիլի 12-ին Ազգային ժողովի նիստում ասել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Նրա խոսքով՝ գնալով ավելի երիտասարդ տարիքի մարդիկ են սկսում թմրանյութեր օգտագործել։

«Իրավասու գերատեսչությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից արդեն ստացել են համապատասխան հանձնարարականներ»,- ասել է փոխնախարարը։

Նա, մասնավորապես, նշել է, որ վերջին տարիներին ավելացել են նաեւ կանանց շրջանում թմրամիջոցների օգտագործման դեպքերը։ «Հիմնականում, իհարկե, օգտագործվում են սինթետիկ հոգեխթանիչներ»,- հավելել է Նանուշյանը։