Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, սեպտեմբերի 21-24-ին, տեղի է ունեցել Եկեղեցիների Եվրոպական խորհրդի Կենտրոնական կոմիտեի ժողովը: 

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ժողովում քննարկվել են ԵԵԽ-ի ապագա գլխավոր քարտուղարի ընտրությանը եւ 2013-ին Բուդապեշտում կայանալիք ԵԵԽ համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ խորհրդի անդամ Եկեղեցիների ներկայացուցիչներին ներկայացվեց ԵԵԽ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը: ԵԵԽ կենտրոնական կոմիտեի անդամները նաեւ հադիպում ունեցան Չեխիայի Հանրապետությունում գործող կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են Եվրոպական երկրներում քրիստոնեական եկեղեցիների առջեւ ծառացած մարտահրավերները դիմագրավելու ուղղությամբ համատեղ առաքելություն իրականացնելու վերաբերյալ մի շարք խնդիրներ: ԵԵԽ Կենտրոնական կոմիտեի ժողովին Հայ առաքելական սուրբ Եկեղեցին ներկայացրել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը: