Չինաստանի զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի մի պատվիրակություն գաղտնի այցելել է Թուրքիա:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիա այցելած չինացի զինվորականները երկկողմ հանդիպումներ են ունեցել թուրքական զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ չինացի զինվորականները Թուրքիայում այցելել են «Խաղաղության համար համատեղ ուսուցում» ռազմաբազա, իսկ մյուս հանդիպումներից տեղեկություններ չկան:
Milliyet-ը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ այն շրջանում, երբ Թուրքիան ԱՄՆ-ի հետ ահաբեկչության դեմ պայքարի լուրջ համաձայնագրեր է կնքել եւ համաձայնվել հակարթիռային պաշտպանության ռադարները տեղադրել Թուրքիայում, Չինաստանի հետ ռազմական շփումները շարունակվում են բարձր մակարդակի վրա գտնվել:
Նշենք, որ նախորդ տարի չինացի զինվորականները Թուրքիայում իրականցրել էին համատեղ ցամաքային եւ օդային զորավարժություններ: Չինաստանը մասնակցել էր ռուսական արտադրության Միգ-29 եւ Սու-27 ռազմական օդանավերով: ԱՄՆ-ը Թուրքիային չէր թույլատրել իր արտադրության F-16 կործանիչներով մասնակցել զորավարժությանը՝ պահանջելով Թուրքիայից՝ ԱՄՆ-ին տրամադրել համատեղ զորավարժության մասին մանրամասն տեղեկություններ:




























