ՀԱՊԿ անդամ երկրների հատուկ ծառայությունները հայտնաբերել են մահապարտների հավաքագրմամբ զբաղվող 10 ահաբեկչական կայքեր։ Հանցագործների հայտնաբերման գործողությունը կրել է «Պրոքսի» անունը։

Ինչպես հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր օգտագործվում են առանձին երկրներում քաղաքական իրավիճակի ապակայունացման համար։

ՀԱՊԿ անդամ երկրների թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը։