Վրաստանում՝ Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում կկայանա «Հարկադիր կատարման համակարգ. նվաճումներ եւ մարտահրավերներ» աշխատաժողովը, որին մասնակցելու համար, աշխատանքային այցով  այնտեղ է մեկնել Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Աշխատաժողովում նախատեսվում է Մ. Պողոսյանի ելույթը «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը՝ հարկադիր կատարման գործընթացի արդյունավետության  բարձրացման նախապայման» թեմայով: