Պայթուցիկով անօդաչու է ընկել Մերձմոսկվայի քաղաքային օկրուգում անտառային գոտում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ուժային կառույցներում։
«Բոգորոդսկի օկրուգում հայտնաբերվել է պայթուցիկով անօդաչու»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ անօդաչուն հայտնաբերվել է նախօրեին, այն կիսով չափ կոտրվել է։ «Ներկայումս անօդաչուն տարել են փորձաքննության, որի ընթացքում կպարզվեն այն արձակողները եւ դրա ուղղությունը»,-հավելել է ուժային կառույցների ներկայացուցիչը:





























