«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, սեպտեմբերի 28-ին, Երևանի քաղաքապետարանի եւ «Երևաննախագիծ ինստիտուտ» ՓԲԸ հետ համատեղ կազմակերպում է հասարակական քննարկում Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Թրանսփարենսի Ինթերնեշնլից»:
Նշենք, որ քննարկման նպատակն է շահագրգիռ հասարակայնությանը ներկայացնել Երևան քաղաքի 2005-2020թթ. հատակագծում առաջարկվող փոփոխություններն ու դրանց հիմնավորումները եւ լսել քաղաքացիների ու մասնագետների կարծիքն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ: Միջոցառումը կազմակերպվում է «Բաց հասարակության ինստիտուտ - Բուդապեշտի» կողմից ֆինանսավորվող «Երևան քաղաքում քաղաքաշինության մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում:
Կենտրոնը միջոցառման մասնակիցներին խնդրում է նախապես գրանցվել` տեղեկացնելով Լենա Նազարյանին [email protected] էլեկտրոնային հասցեով կամ 569910եւ553069 հեռախոսահամարներով: Նախագծի մասին ընդհանուր տեղեկություններըեւքարտեզները նաեւ տեղակայված են www.transparency.amեւwww.aarhus.am ինտերնետային կայքերում։




























