Հայաստանի պաշտպանության նախարարությունում, այսօր` սեպտեմբերի 27-ին, տեղի է ունեցել 19 քաղաքացիական ծառայողների երդման եւ վկայականների հանձման հանդիսավոր արարողությունը:

Ստանձնելով ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը` պաշտպանության նախարարության նոր աշխատակիցները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականությունները` պահպանելով պետական ու ռազմական գաղտնիքը: 

Միջոցառմանը ներկա են եղել եւ քաղծառայողներին ողջունել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ նախարարի տեղակալ Արա Նազարյանը: