Արաբկիր վարչական շրջանի թիվ 26 մանկապարտեզը չի քանդվելու: Այս մասին տեղեկությունն, այսօր` սեպտեմբերի 27-ին, «Խոսքի իրավունք» միավորումն ստացել է մանկապարտեզի սաների ծնողներից:

Ծնողները երախտագիտություն են հայտնում Արաբկիր շրջանի վարչակազմին, մանկապարտեզի տնօրենին եւ աշխատակիցներին, բարեխիղճ եւ պրոֆեսիոնալ լրագրողներին, քաղաքացիական խմբերին` ցուցաբերած մեծ աջակցության համար: Ծնողները հայտնում են, որ կա նաեւ այլ կարեւոր հարց` Մանկապարտեզը ունի վերանորոգման խնդիր:  

«Խոսքի իրավունք» միավորումը առաջարկում է պատկան մարմիններին քննարկել գործընթացի շահառու կողմերի հետ նաեւ այս հարցը: