Թերթը գրում է, որ ոստիկանության համակարգում բացահայտումները շարունակվում են: «Ըստ էության ստուգումներ են գնում ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում եւ հատկապես Ճանապարհային ոստիկանությունում: Ոստիկանության ներքին անվտանգության ստորաբաժանումը վերջին շրջանում մանրակրկիտ ստուգումներ է իրականացրել Ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտում, որտեղ եւս խայտառակ թերություններ են հայտնաբերվել։
Ըստ թերթի, պարզվել է, որ տարբեր պաշտոնական միջոցոռումների ժամանակ արարողակարգով նախատեսված ուղեկցման պարտականության հետ միասին ՃՈ այս ստորաբաժանման ոստիկանները հաճախ ներքին կարգով ազատ են արձակվել, որ փողոցներում «գործ անեն»՝ ընտանիք պահեն։ Դա, բնականաբար, կատարվել է ոչ առանց որոշակի գումարի։ Ստուգումների արդյունքում պարզվել է «նալոգների» չափը եւ ուղղվածությունը։ Ըստ այդմ, մոտ օրերս հնարավոր է աշխատանքից ազատվի նաեւ այս ստորաբաժանման ղեկավարը՝ Արտակ Կարապետյանը»,- գրում է «Հրապարակ»-ը:



























