«Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, սեպտեմբերի 27-ի երեկոյան, Երեւան-Իջեւան ճանապարհի 93-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի մի ավտոմեքենայի եւ ընկել գետը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԳԱԶ-3110»-ի ուղեւորը եւ «Ռենջ Ռովեր»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:



























