Երեւանում, սեպտեմբերի 27-ին, ժամը 19:00-ի սահմաններում, անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկան ու դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթը տեղի է ունեցել Րաֆֆիի եւ Սեբաստիայի փողոցների խաչմերուկում: Վրաերթի ենթարկվածը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:




























