Բեռլինում, սեպտեմբերի 27-ին, Հայաստանի եւ Գերմանիայի ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվություններ են տեղի ունեցել` արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման թեմայով:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդատվությունների շրջանակներում ԱԳ նախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը եւ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հանդիպումներ են ունեցել Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարության եւ աշխատակիցների հետ, ծանոթացել իրենց գերմանացի գործընկերների կողմից տարվող աշխատանքներին, քննարկել համագործակցության հնարավորությունները:
Բեռլինում հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ Գերմանիայի ԱԳՆ Հարավային Կովկասի բաժնի ղեկավարների, ինչպես նաեւ ԱԳՆ Ճգնաժամային իրավիճակների արձագանքման կենտրոնի տնօրինության հետ:




























