Երեւանում, սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Երեւանի Էրեբունի համայնքի Ազատամարտիկների այգում տեղի է ունենալու Երկրորդ համաշխարհային պատերազմում եւ Արցախի ազատագրական պայքարում զոհված հայ երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձանի բացումը:
Բացման արարողությանը կմասնակցեն Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարությունը, նախարարներ եւ ԱԺ պատգամավորներ:




























