Հայաստանի ազգային անվտանգության խորհուրդը որոշել է զբաղվել երկրում կրոնական կազմակերպությունների դեմ պայքարով:
ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 11-ին, ԱԱԽ քարտուղար պարոն Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունենալու ՀՀ-ում քայքայիչ աղանդավորական շարժումների դեմ պայքարի ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը:
Նշենք, որ կրոնական կազմակերպություններից շատերը, որոնց ԱԱԽ-ում անվանում են «քայքայիչ աղանդ» Հայաստանում օրինականորեն գրանցված կազմակերպություններ են:




























