Volvo Cars-ը Շվեդիայում աշխատանքից ազատում է 1,3 հազար աշխատակցի, որոնցից 1,1 հազարը աշխատում են հենց ընկերությունում, իսկ մնացածը՝ երկրի տարբեր ձեռնարկություններում: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ Ընկերության տվյալներով՝ դա Շվեդիայում աշխատողների ընդհանուր թվի 6 տոկոսն է։
Ինչպես նշել է Volvo-ի տնօրեն Ջիմ Ռոուենը, ընկերությունում անցյալ տարվանից սկսել է աշխատել ծախսերի օպտիմալացման ծրագիրը։ նրա խոսքով՝ ծախսերի կրճատման միջոցառումները սկսել են արդյունքներ բերել որոշ առանցքային ոլորտներում։
Ընկերությունում նաեւ նշել են, որ առաջիկայում կնվազեցնեն ծախսերն ու կբարձրացնեն իրենց գործունեության արդյունավետությունն ամբողջ աշխարհում, ինչի կապակցությամբ կկրճատվեն խորհրդատուների եւ գնվող ծառայությունների քանակը:





























