Իրաքի դատարանը կիրակի մահապատժի է դատապարտել նախկին ոստիկան Ահմեդ Համդավի Ուեյդ ալ-Քենանիին, որը մեղավոր է ճանաչվել հայտնի գիտնական Հիշամ ալ-Հաշեմիի սպանության մեջ․ այս հանցագործությունը 2020 թվականին դատապարտում է առաջացրել Իրաքում և արտասահմանում, տեղեկացնում է AFP-ն։

Հաշեմիի՝ անվտանգության հարցերով կառավարության խորհրդատուի փորձագետի, սպանության համար Ալ-Քենանիի դատավճիռն արվել է Բաղդադի քրեական դատարանի կողմից և կարող է բողոքարկվել, հայտնել են դատական համակարգից։

Հաշեմին գնդակահարվել էր Բաղդադում՝ իր տան մոտ 2020 թ․ հուլիսին զինված մոտոցիկլետավորների կողմից։

 

Մեկ տարի անց պետական հեռուստատեսությունը եթեր արձակեց հարձակման կազմակերպչի ենթադրյալ խոստովանությունը, որին հետո ճանաչեցին իր ամբողջական անունով՝ Ահմեդ Համդավի Ուեյդ ալ-Քենանի։

Ոստիկանության 36-ամյա լեյտենանտն ասել էր, որ Հաշեմիին գնդակահարել է ատրճանակից։

Հաշեմին աջակցում էր կառավարության դեմ ժողովրդական բողոքի գործողությունները, որ Իրաքում բռնկվել էին նրա մահից մեկ տարի առաջ։

Ավելի քան 600 մարդ է սպանվել և հազարավորները վիրավորվել բողոքի գործողությունները ցրելու ժամանակ, որ տեղի են ունեցել 2019 թ․ հոկտեմբերին։