Շիրակի մարզի կույրերի միավորման նախագահի եւ կառույցի շահառուների միջեւ 2 շիշ բուսական յուղի համար ծագած վիճաբանությունը դեռ չի հարթվել, ավելին նոր զարգացումներ է ունեցել: Կենտրոնի շահառու Գայանե Մեսրոպյանը նորից դիմել է միավորման նախագահին ու պահանջել հասանելիք օգնությունը, ու դարձյալ մերժում ստացել:

«Ամեն անգամ նույն պատմությունն է, Կառավարության կողմից մեզ հասանելիք օգնությունն էդ մարդը` վարչության նախագահը, շատ դժկամությամբ է տալիս: Գիտե՞ք քանի անգամ  յուրացրել»,-դժգոհել է Գայանե Մեսրոպյանը: 

Շիրակի մարզի կույրերի միավորման նախագահ Ալբերտ Թորասյանի խոսքով՝ ամենամսյա օգնությունը տրամադրվում է կենտրոնի այն շահռուներին, ովքեր 20-30 տարի աշխատել են կենտրոնում, իսկ Գայանեն չունի երկար տարիների աշխատանքնային փորձ, բացի այդ ըստ Ալբերտ Թորոսյանի՝ որոշակիորեն փոխվել է օգնության տրամադրման կարգը. կա հատուկ վերահսկողություն վերադաս մարմնի կողմից, այդ պատճառով էլ գործում են ըստ սահմանված կանոնների: Այս պատճառաբանությունները որոշ շահառուների համար անընդունելի են, խնդիրն ըստ նրանց, հասարակ վերաբերմունքի մեջ է, նրանց խոսքով՝ պայքարում են ոչ թե երկու շիշ բուսական ձեթի, այլ մարդկային նորմալ հարաբերությունների համար: