Սյունիքի մարզի Նորավան գյուղի մի ընտանիք զբաղվել է այգու գողությամբ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Սիսիանի բաժին է դիմել Ախլաթյան գյուղի մի բնակիչ եւ հայտնել, որ սեպտեմբերի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, Նորավան գյուղի բնակիչներից մեկն ընտանիքի անդամների հետ ապօրինի մուտք են գործել նշված գյուղում գտնվող իր տնամերձ այգին եւ քաղել ու գողացել են մոտ 1.300 կգ խնձոր, 500 կգ տանձ եւ 60 կգ սալոր` պատճառելով 550.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է քննություն: