Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 28-ին, ժամը 16:00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, նախկինում դատված 43-ամյա Վարազդատ Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա հուլիսին, դռան կախովի փականը բացելու միջոցով, Մ. Հերացիի փողոցում գտնվող շենքերից մեկի նկուղից գողացել է 2 էլեկտրական սղոց եւ 2 էլեկտրական շաղափ` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Կատարվում է հետաքննություն: