«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան՝ Երեւանում Բրիտանական դեսպանատան հետ համատեղ լրագրողների համար կազմակերպում է «Ընտանեկան բռնության լուսաբանման հմտություններ» թեմայով դասընթաց:
Կոալիցիայից NEWS.am-ին հայտնում են, որ դասընթացը տեղի կունենա 2011թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ից 18:00-ը` Թեքեյան մշակութային կենտրոնի Փոքր դահլիճում (հասցեն`Խանջյան 50):Ցանկացողները կարող են գրանցվել մինչեւ հոկտեմբերի 5-ը՝ զանգահարելով 53-23-29 հեռախոսահամարով կամ գրելով [email protected] հասցեին:
Հիշեցնենք, որ 2010-ի հոկտեմբերի 1-ին, ամուսնու եւ սկեսուրի կողմից դաժան ծեծի եւ կտտանքների արդյունքում մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի դեպքի կապակցությամբ մի շարք հասարակական կազմակերպություններ միավորվել եւ ստեղծել են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է գործի արդար քննությանը եւ հասարակական հնչեղության ապահովմանը:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ կազմակերպություններն են.«Կանանց ռեսուրսային կենտրոնը», «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն, «Կանանց իրավունքների կենտրոնը», «Կանանց աջակցման կենտրոն» Թուֆենկյան բարեգործական կազմակերպությունը, «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ն, «Զանգակատուն» բարեգործական կազմակերպությունը եւ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը»:




























