Երեւանում, սեպտեմբերի 30-ին, տեղի կունենա Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված հանդիսություն, որին ներկա կլինեն վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Հանդիսությանը կմասնակցեն պաշտոնատար անձիք,  զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչներ (զբոսաշրջային օպորատորներ, հյուրանոցներ, զբոսավարներ, ավիաընկերություններ,  թանգարաններ, ռեստորաններ), պետական եւ մասնավոր ընկերությունների, գիտական եւ ուսումնական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:  

Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի հյուրանոցների միությունը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունը, Հայ զբոսավարների գիլդիան, Հայաստանի բարմենների միությունը եւ «Մեդիա Օնիքս» կազմակերպությունը: ՀՀ վարչապետի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի կողմից ոլորտի մի շարք ներկայացուցիչների կհանձնվեն  շնորհակալագրեր եւ պատվոգրեր` զբոսաշրջության բնագավառում ներդրած ավանդի համար: