Սերբիայի իշխանութունները հանրային ցուցադրման են դրել 13 500 միավոր զենքի մի մասը, այդ թվում՝ ձեռքի նռնակներ, ինքնաձիգ զենք և հակատանկային հրթիռային կայանքներ, որոնք, ըստ նրանց, մարդիկ հանձնել են այս ամիս տեղի ունեցած զանգվածային գնդակահարություններից հետո տեղեկացնում է PA Media-ն։
Իշխանությունները համաներման մեկ ամսվա ժամկետ են հայտարարել այն քաղաքացիների համար, որոնք կհանձնեն չգրանցված զենքը, իսկ ովքեր չեն հանձնի կկալանավորվեն զենքի դեմ պայքարի շրջանակներում։
Երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ուղեկցել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներին զենքի ցուցադրությանը, որ տեղի է ունեցել Բելգրադից մոտ 30 մղոն հարավ գտնվող Սմեդերեվո քաղաքին մոտ։
Վուչիչը հաղորդել է, որ հավաքված զենքի մոտավորապե կեսն ապօրինի է եղել, մյուս կեսը թեև գրանցված է եղել, բայց քաղաքացիները, այնուամենայնիվ, որոշել են հանձնել։
Զենքի հավաքման գործողությունը հաջորդել է մայիսի սկզբին տեղի ունեցած գնդակահարության երկու դեպքերին, որոնց հետևանքով 17 մարդ էր զոհվել, 21-ը՝ վիրավորվել։




























