Ոսկու արժեքը երկուշաբթի առավոտյան բարձրանում է՝ չորս օրվա իջեցումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։

Ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 1,2 դոլարով կամ 0,06 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 2 020,8 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսը թանկացել է 0,26 տոկոսով՝ մեկ ունցիան 24,212 դոլար։

Ոսկին թանկանում է այն բանից հետո, երբ նրա արժեքն իջել էր 1,39 տոկոսով նախորդ չորս աճուրդային օրերին։