Այսօրվա դրությամբ բրիտանական Lotus Cars ընկերությունը պատկանում է չինական Geely հոլդինգին։ Բրենդի ծրագրերից է եվրոպական շուկայում ակտիվորեն հաստատվելն իր խիստ էկոնորմերով, այնպես որ «Լոտուսն» այժմ շարունակում է «կանաչ» գործընթացը։ Emira մարզական մեքենան Type 131 գործարանային ինդեքսով բրենդի վերջին մոդելն է, որն ունի ներքին այրման շարժիչ։ Մեքենան առաջին անգամ ներկայացվել է 2021թ.։ Իսկ այժմ արտադրողը զբաղվում է միայն էլեկտրամեքենաների արտադրությամբ։ Այս մասին գրել է «Колеса»-ն։

«Կանաչ» ընտանիքն արդեն իր առաջնեկն ունի. անցած տարվա մարտի վերջին ներկայացվել է Lotus-ի «մարտկոցային» նորույթը, դրա դերը կատարել է Eletre քրոսովերը (ներգոծարանային ինդեքսը՝ Type 132)։ Կարտադրվի նաեւ լրիվ էլեկտրական սեդան, որը, հավանաբար, կունենա Envya անունը։ Առայժմ ապագա նորույթը հայտնի է որպես Type 133։ Արտադրողն այսքանով սահմանափակվել չի պատրաստվում. կարտադրվի նաեւ «լիցքավորվող» քրոսովեր։

Նորույթի ինդեքսը SUV հատվածում Type 134 է։ Ենթադրվում է, որ այդ կոմպակտ քրոսովերը կներկայացվի 2024թ. (Type 133 ինդեքսով չորս դռնանիից հետո)։ Բրիտանական Autocar-ի հարցազրույցում Lotus-ի կոմերցիոն տնօրեն Մայք Ջոնսթոնը ներկայացրել է այն պլանները, որոնց համաձայն՝ 2028թ. Type 134-ի վաճառքը կկազմի բրենդի տարեկան ընդհանուր վաճառքի մոտ 50 տոկոսը։ Ընկերության հաշվարկներով՝ կթողարկվի մոդելի տարեկան մոտ 75 հազար նմուշ։

Ապագա մեքենայի մասին պաշտոնական տեղեկություն այժմ գրեթե չկա։ Մայք Ջոնսթոնն ասել է, որ էլեկտրամեքենայի հիմքում կլինի EPA-ի (Electric Premium Architecture) պլատֆորմի արդիականացված տարբերակներից մեկը։ Lotus Type 134-ի երկարությունը հինգ մետրից պակաս է լինելու։ Սպասվում է, որ այն փոխ կառնի Eletre քրոսովերի եւ Type 133 ապագա սեդանի տեխնոլոգիաները։ Չի բացառվում, որ քրոսովերը կունենա փոքր չափի մարտկոց եւ տարողություններ։ Հիշեցնենք, որ Lotus Eletre-ն ունի 100 կՎտ/ժ կուտակիչ, մեկ լիցքով ընթացքը կազմում է 600 կիլոմետր (WLTP ցիկլով)։

Ենթադրվում է, որ նորույթն ստեղծողները բավականաչափ ուշադրություն կհատկացնեն աերոդինամիկային։ Սպասվում է, որ Type 134 քրոսովերն ունենալու է կուպեակերպ թափք։ Ըստ Մայք Ջոնսթոնի՝ նոր էլեկտրական SUV-ը կհամապատասխանի ընկերության հիմնական փիլիսոփայությանը՝ արտադրողականության եւ վարելու դինամիկայի համակցությանը։

Lotus Type 134-ի մրցակիցն է էլեկտրական Porsche Macan EV-ը։ Գերմանական արտադրողի պլանների համաձայն՝ «կանաչ» Macan-ն առաջին անգամ կներկայացվի 2024թ.։ Նախնական տվյալներով՝ էլեկտրական Porsche-ը կունենա 612 ձիաուժ հզորությամբ շարժիչ, առավելագույն պտույտը՝ 1 000 Нм։ Lotus Eletre-ի «ավագ եղբայրը» կունենա երկու շարժիչով սարքավորում (յուրաքանչյուր առանցքին՝ մեկական էլեկտրաշարժիչ), որի ընդհանուր հզորությունը 600 ձիաուժ է։ Տեղից պոկումը՝ 3 վրկ, առավելագույն  արագությունը՝ 260 կմ/ժ։