Եվրոպական միության երկրները պատրաստվում են վերջնական հաստատել ավիաընկերությունների նպատակային ցուցանիշները՝ ավելացնելով ավելի մաքուր վառելիքի օգտագործումը՝ որպես ավիացիայից CO2 արտանետումների զսպման ուղղությամբ առաջին քայլ, ինչպես ցույց է տվել օրենքի վերջնական տարբերակը, հաղորդում է Reuters-ը:
Մաքուր ավիացիոն վառելիքի օգտագործման նկատակը՝ ԵՄ-ի փորձն է նվազեցնել թռիչքների արտանետումները՝ ակնկալելով բեկումնային տեխնոլոգիաներ, ինչպիսիք են զրոյական արտանետումներով ինքնաթիռները, որոնք չեն սպասվում առնվազն մեկ տասնամյակ:
Վերջնական օրինագիծը, որը ԵՄ դիվանագետները պետք է քվեարկեն չորեքշաբթի, հաստատում է անցյալ ամիս Եվրախորհրդարանի հետ ձեռք բերված քաղաքական գործարքը:
Կանոնների համաձայն՝ վառելիքի մատակարարները պետք է ապահովեն, որ ԵՄ օդանավակայաններում տրամադրվող վառելիքի 2%-ը 2025 թվականին լինի կայուն ավիացիոն վառելիք (SAF), որը 2030 թվականին կաճի մինչև 6%, 2035 թվականին՝ 20%, իսկ 2050 թվականին աստիճանաբար մինչև 70%:
2030 թվականից վառելիքի 1,2%-ը նույնպես պետք է լինի սինթետիկ վառելիք, իսկ 2050 թվականին այն կհասնի 35%-ի։





























