Եվրամիությունը նախազգուշացրել է Չինաստանին Թայվանի դեմ ուժի կիրառման դեպքում լուրջ հետեւանքների մասին։ Այս մասին հաղորդվում է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար ժոզեպ Բորելի բլոգում։
«Թայվանի հետ կապված ԵՄ քաղաքականությունը մնում է հետևողական և հիմնված «մեկ Չինաստանի» սկզբունքի վրա։ Ստատուս-քվոյի ցանկացած միակողմանի փոփոխություն և ուժի ցանկացած կիրառում կհանգեցնի լայնածավալ տնտեսական և քաղաքական հետևանքների…», - ասում է Բորելը:
ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Պեկինին անվտանգության հետ կապված հետեւանքներ են սպասվում։
«ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի և կապեր պահպանի Չինաստանի հետ…»,- նշել է Բորելը։
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի գրառման մեջ ընդգծվում է, որ բոլոր 27 արտգործնախարարների ուղերձը պարզ էր։ Այն ասում էր, որ Չինաստանի ընտրության վրա ազդելու լավագույն միջոցն ակտիվ փոխգործակցությունն է՝ նվազեցնելով ռազմավարական ռիսկերը։





























