Հայաստանը 2022 թվականին կտրուկ ավելացրել է հացահատիկային գրեթե բոլոր հիմնական մշակաբույսերի ներմուծումը։
Այսպես, վիճակագրական կոմիտեի տվյալներով, ցորենի ներմուծումը նախորդ տարի կազմել է 364 619 տոննա՝ 2021 թվականի 272 463 տոննայի փոխարեն։ Աճը կազմել է 92156 տոննա կամ 33.8%։
2022 թվականին գարի ներկրվել է 54956 տոննա, ինչը 20372-ով կամ 59%-ով ավելի է 2021-ի (34584 տոննա) ցուցանիշից։
Եգիպտացորենի ներմուծումը 2022 թվականին կազմել է 98 091 տոննա՝ 2021 թվականի 66 666 տոննայի դիմաց։ Ծավալներն աճել են 31425-ով կամ 47%-ով։
Անցած տարի բրինձ է ներկրվել 11618 տոննա ծավալով, ինչը 2701 տոննայով կամ 30%-ով ավելի է 2021 թվականի համեմատ (8917 տոննա)։
Վարսակի ներմուծման ծավալը 2022 թվականին կազմել է 864 տոննա՝ 2021 թվականի 320 տոննայի դիմաց՝ աճելով 544 տոննայով կամ 170 տոկոսով։
Բայց «հնդկաձավար, կորեկ և այլ հացահատիկներ» շարքում ներմուծումը գրեթե կրկնակի կրճատվել է՝ 2021 թվականին 999 տոննայից 2022 թվականին հասնելով 555 տոննայի։
Նշենք, որ հացահատիկները Հայաստան ներկրվում են հիմնականում Ռուսաստանից։ Ընդհանուր առմամբ, ռուսական հացահատիկի արտահանումը դրամական արտահայտությամբ 2022 թվականի վերջին աճել է 15%-ով՝ 2021 թվականի ցուցանիշի համեմատ։ Փորձագետների կարծիքով՝ 2022/23 սեզոնին Ռուսաստանի Դաշնությունից հացահատիկի արտահանումը կարող է տատանվել 60 մլն տոննայի սահմաններում։ Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստան հացահատիկի ներմուծման շարունակական աճը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է Լեռնային Ղարաբաղից այդ մշակաբույսերի ներմուծման նվազմամբ, որը, մինչև 44-օրյա պատերազմը, ծածկում էր պահանջարկի զգալի մասը
Արամ Դանիելյան





























