Թերթը զրուցել է «Գառնի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի հետ, ում որդին` Արտուշա Հակոբյանը կասկածվում է վնասազերծված բանդայի գործով: Ներկայացնում ենք զրույցից մի հատված.

Ասում են, որ բանդայում իրականում պաշտոնյաների որդիներ են եղել: Դուք տեղյա՞կ չեք, թե ում մասին է խոսքը:

Չէ, ես որտեղի՞ց իմանամ: Ախր, ու՞մ  մասին ասեմ, ո՞ր պաշտոնյայի մասին ասեմ: Մի պաշտոնյա բարեկամ ունենք, մեզ չի ընդառաջում: Այսինքն, ճիշտը առաջ չի տանում, ճիշտը չի մեկնաբանում: Ես ուրիշների հետ ի՞նչ գործ ունեմ: Ես չգիտեմ, բայց լսել եմ, որ պաշտոնյաների տղաներ կային:

Ո՞վ է ձեր պաշտոնյա բարեկամը:

Ալիկ Սարգսյանը:

Ի՞նչ բարեկամ է:

Հորեղբորս տղայի մորաքրոջ տղան է:

Դիմե՞լ եք նրան:

Ես կարամ իրան դիմեմ, ես իրան կարող եմ մոտիկանա՞լ, չեմ կարող, ո՞վ կմիացնի ինձ իրա հետ: Ախր իմ տղան ոչ մի կապ չունի: Տարել են, ասում են` դու ես եղել: Բայց էդ մարդը աշխատող մարդ է, ոչ մի բանի կարիք չունի: