Դեմոկրատական և հանրապետական կուսակցություններից ԱՄՆ Կոնգրեսի 14 անդամներից բաղկացած խումբը նամակ է ուղարկել նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով բացել F-16 կործանիչների առաքումն Ուկրաինա, գրում է The New York Times-ը՝ հղում անելով հաղորդագրության տեքստին։
«Ուկրաինային տանկեր մատակարարելու հարցում մեր դաշնակիցների սկզբնական տատանումից մենք հասկացանք, որ ԱՄՆ-ի առաջատար դերն անհրաժեշտ է Կիևին լրացուցիչ ռեսուրսներով և նոր միջոցներով ապահովելու համար»,- ասվում է նամակում։
Օրենսդիրների կարծիքով՝ կործանիչների մատակարարումն անհրաժեշտ է Ուկրաինայի հակամարտությանն «արդար պայմաններով» վերջ տալու համար։





























