Ակնկալում եմ, որ ամռան սկզբին կքննարկվի ժամանակակից արեւմտյան կործանիչների մատակարարումների թեման։ Այս մասին Spiegel-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նա պարզաբանել է, որ դա կարող է տեղի ունենալ դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։
Սթոլթենբերգը հիշեցրել է, որ Լեհաստանն ու Սլովակիան Ուկրաինային արդեն մատակարարել են խորհրդային ՄիԳ-29-ները։
Դրա հետ մեկտեղ գլխավոր քարտուղարը Կիևի համար կարևոր է համարել բավարար քանակությամբ զինամթերքի առկայությունը։





























