Ուկրաինայում խոցված Patriot համակարգը վերանորոգվել է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սաբրինա Սինգհը։
Նա վստահեցրել է, որ համակարգն արդեն աշխատանքային վիճակում է գտնվում։
Ռուսաստանն ավելի վաղ հայտնել էր, որ ոչնչացրել է Կիևում տեղակայված ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգի կայանները։





























