ՆԱՏՕ-ի դաշնակիցները կարող են համաձայնության գալ նոր պաշտպանական ներդրումների պարտավորությունների շուրջ: Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ Լիտվայում ամռան կեսերին կայանալիք գագաթնաժողովում։

Նա կոչ է արել ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2%-ի:

Սթոլթենբերգը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները կաջակցեն այս առաջարկին։