Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում հոկտեմբերի 3-ից սկսում է «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի ֆիլմերի պարբերաբար ցուցադրումը: Այն կազմակերպվում է «Գաուդեամուս» ծրագրի շրջանակներում:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը վաղուց է համագործակցում է ԵՊԼՀ-ի հետ. համալսարանի ուսանողներն իրենց աշխատանքային պրակտիկան անցնում են փառատոնի շրջանակներում, ինչպես նաեւ բազմալեզու թարգմանիչ-կամավորներ են  փառատոնի հյուրերի համար: Ֆիլմերը կցուցադրվեն շաբաթական 1 անգամ՝ հատուկ այն ուսանողների եւ անձանց համար, ովքեր ամռանը չեն հասցրել դիտել դրանք (կլինեն նաեւ օտարալեզու եւ առանց թարգմանության ֆիլմեր):