Հայաստանի հիմներգը` «Մեր հայրենիքը»  ամրագրված է Սահմանադրությամբ, այլ հիմներգ ունենալու համար պետք է Սահմանադրության մեջ փոփոխություններ անել, մինչդեռ կարելի է ընդունված հիմներգում փոփոխություններ կատարել: Այս մասին այսօր` սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը` հավելելով, որ «Մեր հայրենիքը» ոչ թե մեր օրհներգն է, որը նշանակում է օրհնելու երգ, այլ մեր հիմներգն է` հիմնական երգը: 

Նա նշեց, որ Սարդարապատի հերոսամարտից հետո ընդունված հիմներգում պետք է ավելի բովանդակային եւ ճիշտ փոփոխություններ արվեին: Նրա խոսքով` Միքայել Նալբանդյանի բանաստեղծությունը մեկ տասնյակ քառատողեր ունի եւ խմբագրելիս  ազատ, անկախ բառերը չարաշահված են, «4 տողերից երկուսում նշվում է «ազատ, անկախ»:

Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, որ  Ազգային ինքնորոշում միավորման  ներկայացուցիչների խորհուրդը վերջերս որոշում է ընդունել դիմել Հայաստանի վարչապետին` ներկայացնելով դիտարկումները եւ առաջարկությունը` կապված Հայաստանի հիմներգի հետ: Վարչապետից նամակն ուշանալու պատճառով նրանք նամակ ուղարկել են նաեւ Հայաստանի նախագահին, որտեղից այն հանձնվել է Մշակույթի նախարարությանը: ԱԻՄ-ը ստացել են նամակի պատասխանը, որում մասնավորապես նշվում է, որ հիմներգի տեքստում նրանց առաջարակած փոփոխություններն ընդունելի են եւ ավելի բարեհունչ կդարձնեն հիմներգի տեքստը: Եթե նրանց առաջարկած տարբերակն ընդունվի, ապա հիմներգը  կունենա հետեւյալ տեքստը:

«Մեր հայրենիք ազատ անկախՈր ապրել է դարեդարՅուր որդիքը արդ կանչում էՎերածնված Հայաստան:Ամենայն տեղ մահը մի է,Մարդ մի անգամ պիտ մեռնիԲայց երանի որ յուր ազգիԱզատությամբ կզոհվիՄեր հայրենիք շղթաներովԱյդքան տարի կապկապված Յուր քաջ որդոց սուրբ արյունովԱրդ ապրում է  ազատված»: