«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ, սեպտեմբերին Ամսվա մարդ է ճանաչվել ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնաթող ղեկավար Կարեն Կարապետյանը` անսպասելի, տարբեր ենթադրությունների առիթ տված ու մինչ օրս իր կողմից չբացատրված հրաժարականի համար:
Հիշեցնենք, որ օգոստոսին Ամսվա մարդ ճանաչվել էր երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ում երկամսյա կալանքը ՀԱԿ-կոալիցիա երկխոսության դադարի առիթ հանդիսացավ։
Ամսվա մարդ անվանակարգին կարող են հավակնել տվյալ ամսվա ընթացքում առավել նշանակալի գործունեություն ծավալած, հանգամանքների բերումով իրադարձությունների կիզակետում հայտնված եւ հանրային քննարկման առարկա դարձած թեմաների հերոս հանդիսացող մարդիկ:




























