Հնդկաստանի Բագալոր քաղաքում, սեպտեմբերի 18-23-ին, տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի եւ Վատիկանի համատեղ հանձնախմբերի հանդիպումը` «Աղոթքի շաբաթ հանուն քրիստոնեական միության» 2013 թվականի վերջնական տեքստը պատրաստելու նպատակով: Այդ տեքստն այս տարի պատրաստել էին Հնդկաստանի ուսանողների քրիստոնեական շարժման անդամները` հիմնվելով Հնդկաստանում այսօր տիրող քաղաքական, սոցիալական եւ կրոնական իրավիճակի վրա:
Քննարկումների արդյունքում աշխատանքային խմբին հաջողվել է պատրաստել «Աղոթքի շաբաթ հանուն քրիստոնեական միության» 2013 թվականի վերջնական տեքստը, որը առաջիկային կփոխանցվի ամբողջ աշխարհի քրիստոնեական համայնքներին:
Որպես Հայ Եկեղեցու ներկայացուցիչ ժողովին մասնակցել է տիկին Անի Ղազարյանը:




























