ԱՄՆ-ից մի տղամարդ այցելել է աշխարհի բոլոր երկրները, գրում է UPI-ն։ Նրա ճամփորդությունների վերջին կետը Թուրքմենստանն էր։

Սան Դիեգոյից Ռենդի Ուիլյամսն այցելել է Թուրքմենստան այն բանից հետո, երբ երկիրը չորս տարի փակ էր զբոսաշրջիկների համար։

«Թուրքմենստանը մոլորակի ամենաառեղծվածային և այցելուների համար ամենափակ երկրներից մեկն է»,- մեկնաբանել է ամերիկացին։

Ներկայումս Ուիլյամսը եղել ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 երկրներում, ինչպես նաև Վատիկանում և Պաղեստինում: Նա նաև կանգ է առել վիճելի տարածքներում, այդ թվում՝ Կոսովոյում, Արևմտյան Սահարայում և Թայվանում:

Այժմ Ռենդին մտածում է իր հաջորդ ռեկորդի մասին։ Տղամարդը կատակում է՝ քանի որ այցելել է աշխարհի բոլոր երկրները, հիմա եկել է սեփական պետությունը հիմնելու ժամանակը։