Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին, որում կոչ է արվել խիստ միջոցներ ձեռնարկել «Ուսուցչի օրվա» առիթով դպրոցներում կատարվող անօրինական դրամահավաքները կանխելու ուղղությամբ: 

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի շրջաբերականի համար հիմք են հանդիսացել ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության «Թեժ գիծ» հեռախոսահամարով ստացված ահազանգերը: