Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Վրաստան` պաշտոնական Թբիլիսիին քաղաքական դիվիդենտներ չի բերի: Նման կարծիք է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեն, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Շեվարդնաձեի կարծիքով, Վրաստանի կառավարությունն Աբխազիան եւ Հարավային Օսիան հետ վերցնելու հարցում առաջընթաց ապրելու զուր հույսեր է փայփայում:
«Վրաստանի ղեկավարությունը սկզբում ասում էր, որ Սարկոզին կժամանի Թբիլիսի եւ Ռուսաստանի հասցեին սուր հայտարարություններ կանի, սակայն հետո հայտարարեցին, որ Սարկոզին կաջակցի Վրաստանին, չնայած Ռուսաստանին չի քննադատի»,-նշել է նախկին նախագահը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Վրաստան տեղի կունենա հոկտեմբերի սկզբին:




























