Պետերբուրգում դիվերսանտները երկաթուղու ռելեի տուփ են այրել։ Այս մասին տեղեկացրել է Shot Թելեգրամ-ալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ի ցերեկը «Դաչնոյե» կայարանում, Բորովայա-Լիգովո տեղամասում։ Աղբյուրի տվյալներով՝ երկաթուղու աշխատակիցը ռելեի այրված տուփի վրա հայտնաբերել է  օդափոխիչ ճեղքի կոտրման եւ խանձման հետքեր։

Դեպքի վայր ժամանած իրավապահները գտել են վառելիք, կրակվառիչ եւ ատամի մածուկի տուփ։ Ոստիկանությունը մատնահետքեր է վերցրել, դիվերսանտները որոնվում են։