Նորվեգացի գիտնականները պարզել են, որ ակտիվ կենսակերպը մեղմում է ցավի զգացողությունը։ Նրանք դա ստուգել են 6,6 հազար կամավորականների՝ ցրտին տրվող արձագանքի օգնությամբ, գրել է PLoS One-ը։

Նրանք, ովքեր ութ տարվա ընթացքում ժամանակի գոնե մի մասն ակտիվ են անցկացրել, ավելի հեշտ են տարել սառցաջրի հետ շփումից առաջացած ցավը, քան նրանք, ովքեր դիտարկման ամբողջ ընթացքում նստած կենսակերպ են վարել։

Գիտնականները բացատրել են, որ կմախքի մկանները կծկվելիս միոկիններ են արտադրում, որոնց մի մասը համակարգված ազդեցություն է ունենում կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ այդ թվում պակասեցնելով սուր ցավը։