Սահակաշվիլիի հետ պայքարի մեջ մտնելը բարդ է, քանի որ Վրաստանի նախագահը PR եւ լոբբիստական կազմակերպություններում միլիոնավոր ամերիկյան դոլարներ է վատնում: Այս մասին հայտարարել է «Ժողովրդավարական շարժում» կուսակցության նախագահ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Ըստ կուսակցության նախագահի, Սահակաշվիլիի կողմից PR-ով կառուցած պատը դժվար է քանդել:
Խորհրդարանի նախկին նախագահի խոսքով, վրաց հասարակությունը Վրաստանի ներկայիս կառավարության նկատմամբ ԱՄՆ-ից ավելի խիստ հայտարարություններ եւ քայլեր է ակնկալում:
«Այսօր Վրաստանում մարդկանց հետաքրքրում է, թե Արեւմուտքի համար ինչն է ավելի կարեւոր. ժողովրդավարական Վրաստա՞նը, թե՞ միայն իր շահերը Վրաստանում»,-հայտարարել է Բուրջանաձեն:




























