«Շիրակ Կենտրոն» ՀԿ-ն, Կառավարության էլեկտրոնային հասցեից այսօր` հոկտեմբերի 1-ի առավոտյան, ի պատասխան ծանր սոցիալական պայմաններում ապրող գյումրեցի անօթեւան, երեք միակողմանի որբ անչափաս երեխաներ խնամող Էլմիրա Թամազյանի ընտանիքի մասին պատմող «Գյումրի. Անտուն եւ անտեսված որբ երեխաներ» վերնագրով տեսանյութի (այս խնդրին անդրադարձել է նաեւ NEWS.am-ը «Անտուն եւ անտեսված որբ երեխաներ. գյումրեցի ընտանիքը բնակարանային փոխհատուցման ենթակա չէ» խորագրով), ստացել է լատինատառ հետեւյալ գրությունը. «Hargeli qaxaqaci, nshvac xndirnerov tej gic@ chi zbaxvum, ajd masin greq dimum HH varchapeti anunov, nsheq hasce, storagreq ev postov uxarkeq HH Karavarutjun»:
Այս առնչությամբ «Շիրակ կենտրոնը» հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.«Այդ մասին` «Կառավարություն ունենք աշխարհը չունի» նյութի հրապարակումից անմիջապես հետո «Շիրակ կենտրոն» զանգահարեցին ՀՀ Կառավարության աշխատակազմի Քաղաքացիների ընդունելությանեւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը եւ մամուլի պատասխանատու Արամ Անանյանը: Նրանք նախ խոստացան, որ արդեն իսկ տեսանյութի անապահով ընտանիքին աջակցելու մասին անհրաժեշտ հանձնարարականներ է տրված, ապա մեզ ուղարկած լատինատառ պատասխանը համարեցին թյուրիմացության արդյունք:
ՀՀ կառավարության վերոհիշյալ պաշտոնյաների ստորագրությամբ նաեւ գրավոր պարզաբանում ենք ստացել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.«Տեղեկացնում ենք, որ Ձեր 30.09.20112. հաղորդագրությանն ի պատասխան ուղարկվել է լատինատառ գրութուն, որի հասցեատերը Ձեր կազմակերպությունը չի եղել, այլ մի քաղաքացի արտերկրից, ում հաղորդագրությունը [email protected] հասցեին ստացվել էր լատինատառ: Քանի որ ստացված հաղորդագրությունը լատինատառ էր եւ պատասխանը նույնպես գրվել էր լատինատառ, նաեւ այն պատճառով, որ բազմաթիվ անգամներ հաղորդագրություններում խնդրել են գրել լատինատառ, քանի որ չեն կարողանում ընթերցել մեր պատասխանը:Զուտ տեխնիակական սխալի պատճառով այն ուղարկվել է ձեր էլեկտրոնային հասցեին:
Հարգանքներով՝ ՀՀ Կառավարության աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյան»:




























