ԱՄՆ Ինդիանա նահանգի թաղման բյուրոյի տնօրենը, որտեղ հայտնաբերվել են ավելի քան 31 մարդու քայքայվող մարմիններ, մեղավոր է ճանաչվել գողության 40-ից ավելի մեղադրանքներով:

Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ջեֆերսոնվիլի բիզնեսի սեփականատեր Ռենդի Լենքֆորդին այն բանի համար, որ նա չի կատարել հուղարկավորության ծառայությունները, որոնց համար նրան վճարել են:

Նրան կարող է սպառնալ 12 տարի ազատազրկում, ինչպես նաեւ նա պետք է փոխհատուցում վճարի 53 ընտանիքի՝ ընդհանուր առմամբ 46 000 ԱՄՆ դոլարի չափով:

Լենքֆորդի դատավճիռը կկայացվի հունիսին:   

Չսառեցված մարմինները հայտնաբերվել են քայքայման տարբեր փուլերում, քանի որ դրանցից մի քանիսը մի քանի ամիս մնացել են թաղման բյուրոյում։

Հայտնաբերվել են նաեւ 17 մարդու դիակիզված մնացորդներ։

Լենքֆորդը տնային կալանքի տակ է մինչեւ դատավճռի կայացումը։