Չինական արտադրության C919 մարդատար ինքնաթիռի առաջին կոմերցիոն չվերթը հաջողությամբ ավարտվեց կիրակի։ Mu9191 անվանված չվերթը Շանհայից Պեկին իրականացնում էր China Eastern Airlines ավիաընկերությունը։
Առաջին չվերթի ժամանակ օդանավում շուրջ 130 ուղևոր կար։ C919-ի բիզնես կարգում և էկոնոմ կարգում օգտագործված են հայրենական դիզայնի նոր սերնդի նստատեղեր։
C919-ի սրահը 2,25 մ երկարություն ունի և 1,5 մ բարձրություն։ C919 ինքնաթիռը ստեղծել է Comac (Commercial Aircraft Corporation of China) ընկերությունը։





























